«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

Կմրցեն ՈՒՀԱ թիմերը

Կմրցեն ՈՒՀԱ թիմերը
30.11.2013 | 16:50

Այսօր Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիայի կողմից անցկացվում է Ուրախների և հնարամիտների ակումբի ուսանողական լիգայի 2013-2014 խաղաշրջանի առաջին խաղը։ Խաղին մասնակցում են Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ), Երևանի պետական համալսարանի, Ռուս-հայկական (սլավոնական) համալսարանի և Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ՈՒՀԱ թիմերը:
ՈՒՀԱ ուսանողական լիգայի խաղարջանն անցկացվում է արդեն 9 տարի անընդմեջ։

Դիտվել է՝ 3171

Մեկնաբանություններ