«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

Գյումրեցիները զայրացած են

Գյումրեցիները զայրացած են
06.12.2013 | 01:03

Գյումրու մեր աղբյուրները հաղորդում են, որ քաղաքապետ Սամվել Բալասանյանը հիմա էլ զբաղված է համատիրություններով: Իր նշանակման առաջին իսկ օրից ստեղծեց «Համատիրությունների մոնիթորինգ» բաժինը, որը ղեկավարում է Շիրակի մարզի նախկին ոստիկանապետ Շիրակ Շահնազարյանը: Այս բաժնի գոյության իմաստը դեռ գյումրեցիները չեն հասկացել, քանի որ հանրօգուտ ոչ մի գործողություն չեն տեսել: Նույն աղբյուրի համաձայն, այս բաժնի նպատակն է վերահսկել համատիրությունների հավաքած գումարները: Ավելին, որոշ համատիրությունների ղեկավարների Բալասանյանն իր կադրերից է նշանակել:
Այս օրերին համատիրությունները սկսել են ակտիվ հավաքել վարձերը` պահանջելով վճարել ոչ միայն 2013-ի, այլև 2009-2012-ի պարտքերը:
Ի դեպ, հիշեցնենք, որ «Իրատես de facto»-ն արդեն գրել է, որ Գյումրու «Կենտրոն» համատիրության ղեկավարի տեղակալ Համլետ Հովհաննիսյանը հափշտակել է աղբի և բնակվարձերի հինգ միլիոն դրամը և դիմել փախուստի:
Գյումրեցիները մտավախություն ունեն, որ «փախած» պաշտոնյայի հափշտակած գումարներն իրենց «ջանից» են հանելու: Լուրը ճշտելու համար մեզ չհաջողվեց կապ հաստատել Գյումրու քաղաքապետարանի մամուլի խոսնակի հետ:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1316

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ