ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մտահոգություն է հայտնել Ադրբեջանի տեղեկատվական դաշտում Ռուսաստանի հանդեպ ոչ բարեկամական թեզերի առնչությամբ: «Ադրբեջանցի գործընկերներին բազմիցս առաջարկել ենք հանգիստ պայմաններում, առանց քաղաքականացման ու մեդիա աղմուկի, ոլորտային խորհրդակցությունների միջոցով քննարկել տեղեկատվական դաշտի առողջացման հարցերը»,- նշել է Զախարովան։               
 

Սգո օր քիչ ունեինք, հիմա էլ` սա

Սգո օր քիչ ունեինք, հիմա էլ` սա
18.12.2013 | 17:20

Պարզվում է, այսօր մայրաքաղաքի երաժշտական դպրոցներում սգո օր է հայտարարված: Պատճառը ՀՀ նախագահի հոր մահն է: Ինչպես տեղեկացանք, մի քանի երաժշտական դպրոցներ, որոնք այսօր պետք է հանդես գային տարեվերջյան համերգներով, հետաձգել են դրանք` տեղափոխելով մեկ ուրիշ օր: Դպրոցներից մեկի ուսուցիչները, որոնց անունները հատուկ չեմ նշում, տարակուսած են. «Ա՜յ քեզ բան: Աշակերտներն է՞լ պետք է սուգ պահեն, էս ինչ նորություն էր»: Նրանցից ոմանք նույնիսկ երկյուղած են. «Իհարկե կարող ենք դաս անել, բայց, բա որ մեկնումեկը էդ լուրը հասցնի նախագահին, ի՞նչ իմանանք` ինչ կլինի մեզ հետ…»:

Փաստորեն` դպրոցներում «մատնիչներ» էլ կան, որոնք երկրի մեծամեծներին «լուր-մուր» են հայտնում.. Իսկապես` «ա՜յ, քեզ բան»:

Հրապարակով անցնելիս հանկարծ հիշեցի, որ երեկ Երևանի քաղաքապետը հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը վառելու մեկնարկը տվեց: Տեսնես Տարոն Մարգարյանը չվախեցա՞վ, որ էս «սև» օրով մայրաքաղաքում ուրախություն, լույս, փայլ սփռելը մի փոքր «անհարմար բան է»: Ինչո՞ւ չմտածեց, թե` ի՜նչ կլինի իր հետ:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2370

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ