«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

«Եթե ես լինեի ՄԻՊ, նման զեկույց չէի գրի»

«Եթե ես լինեի ՄԻՊ, նման զեկույց չէի գրի»
20.12.2013 | 14:46

«ՄԻՊ զեկույցը տարվա երևույթ կարող ենք համարել: Բայց այդ զեկույցից հետո ես խնդրեցի իմ աշխատողներին հանել իմ տեսակետն այդ ոլորտների առնչությամբ: Միշտ խոսել եմ այդ ոլորտի խնդիրների մասին, բացի սակագներից»,- նշեց արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը` շեշտելով, որ այդ զեկույցից հետո տպավորություն է ստեղծվում, որ բոլոր դատավորները «սրիկաներ են»: «Եթե ես լինեի ՄԻՊ, նման զեկույց չէի գրի»,- ասաց նախարարը` հավելելով, որ այն «ոզնու փշերի» նման ծակելու է բոլորին, այդ թվում նաև՝ ՄԻՊ-ին: Զեկույցի որոշ դրվագներ մեկնաբանելով, Թովմասյանն ասաց. «ՈՒզում եմ հավատալ, որ սա մտահոգ մարդու զեկույց է, որը միշտ չէ, որ ճիշտ դռներ է բացում: Լուծումների առումով վարչական օրենսգիրքն ընդունված է, որը շատ հարցեր է լուծելու: Դատական օրենսգրքի փոփոխությունները չեն կարող արդյունքներ չտալ»,- նկատեց պաշտոնյան` վստահեցնելով, որ եկող տարվա ընթացքում այս ոլորտում շոշափելի արդյունքներ կարձանագրվեն: Ամենակարևոր խնդիրը, ըստ նախարարի, դատական համակարգի հանդեպ հանրության վստահությունն է, ինչն այս տարի չհաջողվեց վերականգնել:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3872

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ