Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Անցանկալի հյուրերից «ազատվելու» բրիտանական 8 միջոց

Անցանկալի հյուրերից «ազատվելու» բրիտանական 8 միջոց
28.12.2013 | 16:06

Նոր տարուն սկսվելու է բարեկամների ու ընկերների այցելությունների անվերջանալի շղթան, որը հիմնականում հաճելի է, սակայն պատահում են աննրբանկատ հյուրեր, որ գնալու մասին մոռանում են:

Բրիտանական The Telegraph-ը առաջարկում է 8 միջոց՝ երկար նստող հյուրերից «ազատվելու» համար։
1. Առաջարկեք նրանց միասին ուրիշի տուն գնալ։
2. Ասեք Ձեր հյուրերին, որ ինտելեկտուալ խաղ եք խաղալու նրանց հետ։
3. Ասեք, որ սպասում եք նրանց հեռանալուն, որպեսզի գնաք մարզասրահ ու ազատվեք տոներին հավաքած ավելորդ կիլոգրամներից։
4. Ձեր հյուրերի համար DVD-ով բռնության տեսարաններ պարունակող կամ էլ անհետաքրքիր ֆիլմ դրեք:
5. Լայն ժպիտը դեմքներիդ առաջարկեք հյուրերին օգնել Ձեզ ճաշ պատրաստել, կարտոֆիլ ու սխտոր մաքրել։
6. Գազօջախին մոռացեք անկարևոր ինչ-որ կրակուր, խանձահոտը ևս ազդցիկ միջոց է։
7. Անջատեք տան ջեռուցումը։
8. Եթե անցանկալի հյուրերը կանայք են, միացրեք մարզական ալիք ու նրանց հետ միայն այդ թեմայից զրուցեք։

Դիտվել է՝ 2762

Մեկնաբանություններ