Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Խոդորկովսկին պայքարելու է ՌԴ-ում ապօրինի դատապարտվածների իրավունքների համար

Խոդորկովսկին պայքարելու է ՌԴ-ում ապօրինի դատապարտվածների իրավունքների համար
07.01.2014 | 14:05

«ՅՈՒԿՕՍ» ընկերության նախկին գլխավոր տնօրեն Միխայիլ Խոդորկովսկին, ով ժամանել է Շվեյցարիա, հաստատել է, որ պայքարելու է Ռուսաստանում բոլոր այն դատապարտված քաղաքացիների համար, ովքեր անարդարության զոհ են, ում իրավունքները ոտնահարված են: Այս մասին նա հայտարարել է` պատասխանելով շվեյցարական հանրային ռադիոյին և հեռուստատեսությանը տված հարցազրույցում: «Իմ կարծիքով՝ դա քաղաքականության հետ ոչ մի կապ չունի,- ասել է նա,- ես հասկանում եմ իմ պատասխանատվությունը քաղաքացիական հասարակության, լրատվամիջոցների և այն մարդկանց առջև, ովքեր օգնեցին ինձ ձեռք բերել ազատություն… Ես նույնպես ուզում եմ օգնել մարդկանց, ովքեր անարդար են դատապարտվել… Անհնար է ապրել խաղաղության մեջ ու հանգիստ խղճով` իմանալով, որ բանտերում քաղբանտարկյալներ կան… Ես կարծում եմ՝ ապօրինի դատապարտվածների ազատագրման համար պայքարը յուրաքանչյուր նորմալ քաղաքացու խնդիրն է»,- ընդգծել է Խոդորկովսկին:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 4057

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ