Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Սափրվեք, Հարրի

Սափրվեք, Հարրի
07.01.2014 | 14:20

Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդը թոռանը` արքայազն Հարիին, խնդրել է սափրել մորուքը, որ նա պահել էր Հարավային բևեռ կատարած իր գիտարշավի ընթացքում: Թագուհին ասել է, որ տանել չի կարողանում դեմքի մազերը և հույս ունի, որ Հարրին հնարավորինս շուտ կսափրվի: Արքայազնի նոր իմիջը հավանում են նրա եղբայր Ուիլյամն ու նրա կինը` դքսուհի Քեյթը:
Հարրին էլ հայտարարել է, որ մորուքը թագավորական ավանդույթ է, սակայն նա բավականաչափ կոռեկտ է, որ հակառակվի թագուհուն: Բացի այդ` պալատում սպասարկող անձնակազմի համար չգրված օրենք կա, որ բոլորը պետք է կոկիկ սափրված լինեն: Եթե թագավորական ընտանիքի անդամը մորուք պահի, այդ օրենքը դժվար կլինի պահպանել:

Դիտվել է՝ 2502

Մեկնաբանություններ