ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

Հունվարի 10-ին կհոսանքազրկվեն հանրապետության մի շարք մարզեր

Հունվարի 10-ին կհոսանքազրկվեն հանրապետության մի շարք մարզեր
09.01.2014 | 22:20

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ վաղը` հունվարի 10-ին, պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
Երևան քաղաքի`
«Հարավ» մասնաճյուղ
11:00-14:00 Արգիշտի փ. 11/3, 11/4 շենքերը և հարակից հանրային բաժանորդները,
11:00-15:00 Սարի թաղի 3-8 փողոցների 1-30 սեփական տները, Սարի թաղի 5-10 շարքերի 1-38 սեփական տները և հարակից հանրային բաժանորդները։
Արարատի մարզի`
10:00-15:00 Այնթափ գյուղը մասնակի,
10:30-15:00 Շահումյան գյուղը մասնակի։
Կոտայքի մարզի`
13:00-15:00 Առինջ գյուղը մասնակի:
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել՝ Երևան քաղաքի բնակիչները 1-80 և 0 8000 0 180 և մարզերի բնակիչները 080000180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

Դիտվել է՝ 837

Մեկնաբանություններ