ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ որևէ մտահոգություն չունի, թե Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ Ռուսաստանը «իրեն լավ է պահում, հատկապես Հորմուզի նեղուցին վերաբերող հարցերում»։               
 

ՌԴ-ն ուզում է վերադառնալ ձմեռային ժամանակի. կհետևե՞նք մենք ռուսներին

ՌԴ-ն ուզում է վերադառնալ ձմեռային ժամանակի. կհետևե՞նք մենք ռուսներին
14.01.2014 | 22:38

ՌԴ Պետդումայի պատգամավորները նախապատրաստել են օրինագիծ, համաձայն որի՝ Ռուսաստանի բոլոր տարածաշրջաններում ժամացույցի սլաքը մեկընդմիշտ մեկ ժամ առաջ կտրվի՝ այդպիսով ամառային ժամանակից անցում կատարելով ձմեռային ժամանակի։ Եթե օրինագիծը հավանության արժանանա, ապա մյուս ձմռանը Մոսկվան Կենտրոնական Եվրոպայի երկրներից հետ կլինի 2 ժամով և ոչ թե 3, ինչպես այժմ։

Արդեն հունվարի 20-ին ձմեռային ժամանակին անցնելու մասին օրենքի նախագիծը պաշտոնապես կներկայացվի խորհրդարան։ Եվ այս ամենը միս ու արյուն կստանա օլիմպիական խաղերից հետո։

Փոփոխությանը կողմ պատգամավորները նշում են, որ գործող ժամային գոտին բնականից մոտ 2 ժամով տարբերվում է, ինչի պատճառով աշխատող և սովորող քաղաքացիներն օրվա ընթացքում բնական լույս համարյա չեն տեսնում:

Խորհրդային տարիներից ի վեր Ժամացույցի սլաքը գարնանն ու աշնանը մեկ ժամով հետ ու առաջ տալու ավանդույթը գործում էր նաև Հայաստանում։ Սակայն Ռուսաստանում այդ սկզբունքը վերացվեց, ինչին հետևեց նաև Հայաստանը։ Հաշվի առնելով Ռուսաստանին ամեն ինչում ընդօրինակելու մեր մոլուցքը՝ կարելի է ենթադրել, որ ՌԴ-ից հետո ձեռային ժամանակի կանցնենք նաև մենք։

Դիտվել է՝ 916

Մեկնաբանություններ