ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Ռուսաստանի ինչի՞ն է պետք Իրանի նավթը

Ռուսաստանի ինչի՞ն է պետք Իրանի նավթը
15.01.2014 | 11:28

Ամերիկյան վարչակարգը մտահոգված է ռուս-իրանական բանակցություններով. կան տեղեկություններ, որ պաշտոնական Մոսկվան և Թեհրանը բանակցում են իրանական նավթը ռուսական ապրանքներով փոխանակելու շուրջ: Խոսքը ամսական մեկուկես միլիարդ դոլարի ապրանքափոխանակության մասին է:
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերի չի բացառել, որ ծրագրի իրագործման դեպքում Ամերիկան անցնի պատժիչ գործողությունների:

Դիտվել է՝ 951

Մեկնաբանություններ