ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Սիրուշոն` «World Music Awards»-ում

Սիրուշոն` «World Music Awards»-ում
15.01.2014 | 14:12

«World Music Awards» համաշխարհային երաժշտական մրցանակաբաշխությանն առաջին անգամ ներգրավված է Հայաստանի ներկայացուցիչը:

«World Music Awards»-ին մասնակցում են աշխարհի լավագույն արտիստները բոլոր աշխարհամասերից: Մրցանակաբաշխությունը տեղի կունենա ապրիլին:
Սիրուշոն ներկայացված է երեք անվանակարգերում` «Լավագույն երգչուհի», «Լավագույն երգ», «Լավագույն տեսահոլովակ»:

Դիտվել է՝ 2174

Մեկնաբանություններ