Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Բազմաթիվ գյումրեցի անօթևաններ այլևս բնակարան չեն ստանա

Բազմաթիվ գյումրեցի անօթևաններ այլևս բնակարան չեն ստանա
29.01.2014 | 13:20

1988-ի երկրաշարժից ավելի քան քառորդ դար անց Գյումրու տնակային ավաններում բնակվում են բազմաթիվ այնպիսի ընտանիքներ, որոնք թեև երկրաշարժի հետևանքով կորցրել են իրենց բնակարանները, սակայն մինչև օրս պետության կողմից փոխհատուցում չեն ստացել: «Շիրակ կենտրոնի» դիտարկումները ցույց են տալիս, որ նման կարգի անօթևանների շարքում զգալի թիվ են կազմում միայնակ տարեցները: Ներկայումս նրանց մեծ մասն անօգնական վիճակում է, տնակները վաղուց շարքից դուս են եկել ու դարձել են բնակության համար ոչ պիտանի:

76-ամյա Ռոզա Դուռնոսվիտովայի հայրը հայ է, իսկ մայրը` ուկրանուհի, նա 35 տարի աշխատել է Գյումրու թեթև արդյունաբերության ձեռնարկություններից մեկում: Երկրաշարժից հետո մինչև օրս միայնակ բնակվում է քաղաքի ծայրամասային տնակային ավաններից մեկում՝ կոմունալ հարմարություններից և անգամ էլեկտականությունից զուրկ մի տնակում: Այս տարեց միայնակ կնոջ ընտանիքը թեև երկրաշարժի հետևանքով երկսենյականոց բնակարան է կորցրել , սակայն պահանջվող բոլոր փաստաթղթերը չի կարողացել սահմանված ժամկետում ներկայացնել և հաշվառվել անօթևան ընտանիքների հերթացուցակում, ինչի պատճառով նա այլևս բնակարան չի ստանա:

Միայնակ տարեց կնոջ ապրելակերպի մասին առավել մանրամասն` «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում:

Դիտվել է՝ 496

Մեկնաբանություններ