Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

«Դուք արտակարգ դրությունը շփոթում եք հանրահավաքի հետ»

«Դուք արտակարգ դրությունը շփոթում եք հանրահավաքի հետ»
30.01.2014 | 14:08

«Բանակը Սահմանադրությամբ նախատեսված դեպքերում օգտագործվում է։ Դուք արտակարգ դրությունը շփոթում եք հանրահավաքի հետ։ Արտակարգ դրությունը շատ ավելի խոր բան է և, Աստված չանի, որ Հայաստանում նորից արտակարգ դրություն լինի»,- լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ՀԱԿ խմբակցության կառավարությանը ներկայացրած արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին նախագծի մերժմանը, հայտարարեց Հրայր Թովմասյանը։

Հիշեցնենք, որ այս օրենքով զինված ուժերը օգտագործվելու է նաև երկրի ներսում արտակարգ դրություն հայտարարելու ժամանակ, ինչի առնչությամբ ընդդիմադիր պատգամավորներն առարկություններ էին ներկայացրել։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3390

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ