Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Մեղավորը Հանրայինի լռությունն է

Մեղավորը Հանրայինի լռությունն է
31.01.2014 | 13:59

Այսօր, ի պաշտպանություն քաղբանտարկյալների հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձ եղավ այն հարցին, որ այսօր մեր քաղաքացիներից շատերը պատկերացում չունեն, թե ինչ է Մաքսային միությունը: Իրավապաշտպան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը նշեց, որ հարկատուների գումարներով ֆինանսավորվող Հանրային հեռուստաըկերությունը չի լուսաբանում, թե Ռուսաստանում ինչպիսի տնտեսական և իրավական համակարգ գոյություն ունի, որքանով են պաշտպանված այնտեղ մարդու իրավունքները: Այդ իսկ պատճառով էլ, ըստ նրա, մեր հասարակությունը Մաքսային միության մասին պատկերացում է կազմում՝ լսելով միայն Էդուարդ Շարմազանովի և մյուս իշխանավորների ելույթները:

Դիտվել է՝ 2302

Մեկնաբանություններ