Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Հեղինակային իրավունքի պաշտպանության մասին օրենքի նոր նախագծի քննարկում

Հեղինակային իրավունքի պաշտպանության մասին օրենքի նոր նախագծի քննարկում
04.02.2014 | 17:39

Փետրվարի 5-ին «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնում Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը, ՀՀ Մտավոր սեփականության գործակալության ու ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագրի հետ համատեղ, կիրականացնի «Հեղինակային իրավունքի պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նոր նախագծի վերաբերյալ քննարկում: Միջոցառումը կընձեռի բացառիկ հնարավորություն հեղինակային իրավունքի հետ կապված խնդիրներին և լուծումներին տեղեկանալու համար:

Նախագծում տեղայնացվել են Եվրամիության հեղինակային իրավունքի պաշտպանությանը վերաբերող նոր ընդունված դիրեկտիվների դրույթները, ինչպես նաև Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու հետ կապված հեղինակային իրավունքին վերաբերող օրենսդրական անհրաժեշտ փոփոխությունները:

Նախագիծը կներկայացնեն Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը և Մտավոր սեփականության փորձագետ Սոնա Վարդանյանը:

Հանդիպման ընթացքում կներկայացվեն պայմանագրերում, այդ թվում՝ աշխատանքային պայմանագրերում հեղինակային իրավունքին վերաբերող անհրաժեշտ պայմանները, հեղինակային իրավունքի գրանցման և պաշտպանության ձևերը, ինչպես նաև՝ լրատվամիջոցներում նյութեր հրապարակելու հետ կապված հեղինակային իրավունքի պաշտպանության ձևերը:

Դիտվել է՝ 823

Մեկնաբանություններ