ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մտահոգություն է հայտնել Ադրբեջանի տեղեկատվական դաշտում Ռուսաստանի հանդեպ ոչ բարեկամական թեզերի առնչությամբ: «Ադրբեջանցի գործընկերներին բազմիցս առաջարկել ենք հանգիստ պայմաններում, առանց քաղաքականացման ու մեդիա աղմուկի, ոլորտային խորհրդակցությունների միջոցով քննարկել տեղեկատվական դաշտի առողջացման հարցերը»,- նշել է Զախարովան։               
 

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը հանդես կգա որպես ջութակահար

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը հանդես կգա որպես ջութակահար
06.02.2014 | 11:37

Փետրվարի 24-ին հանդիսատեսին սպասվում է աննախադեպ համերգային երեկո: Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հրավերով Հայաստան կժամանի աշխարհահռչակ կոմպոզիտոր, դիրիժոր, ալտահար և դաշնակահար Ռոբերտո Մոլինելին Իտալիայից: Երեկոյի ընթացքում կներկայացվի լիովին նոր ծրագիր, ընդ որում, կհնչի մաեստրոյի հեղինակած ստեղծագործությունը՝ գրված հատուկ Սերգեյ Սմբատյանի և նվագախմբի համար:
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը հանդես կգա ունկնդրի համար անսովոր դերակատարությամբ: Ներկայանալով որպես մենակատար ջութակահար` նա ելույթ կունենա մաեստրո Ռոբերտո Մոլինելիի ղեկավարությամբ երիտասարդական նվագախմբի հետ:

Դիտվել է՝ 1817

Մեկնաբանություններ