ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մտահոգություն է հայտնել Ադրբեջանի տեղեկատվական դաշտում Ռուսաստանի հանդեպ ոչ բարեկամական թեզերի առնչությամբ: «Ադրբեջանցի գործընկերներին բազմիցս առաջարկել ենք հանգիստ պայմաններում, առանց քաղաքականացման ու մեդիա աղմուկի, ոլորտային խորհրդակցությունների միջոցով քննարկել տեղեկատվական դաշտի առողջացման հարցերը»,- նշել է Զախարովան։               
 

Օլանդի ընկերուհին դատ է հարուցել ընդդեմ Closer ամսագրի

Օլանդի ընկերուհին դատ է հարուցել ընդդեմ Closer ամսագրի
06.02.2014 | 11:42

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի ընկերուհին` Ջուլի Գայեն դատի է տվել Closer ամսագրին` մեղադրելով նրան անձնական գաղտնիության նկատմամբ ոտնձգության մեջ: Այս մասին հաղորդում է Le Figaro-ն: Գայեին վիրավորել է ամսագրում զետեղված իր մի լուսանկարի հրապարակումը, որի մեջ դերասանուհին գտնվում է մեքենայի ղեկին: Դատախազությունն արդեն սկսել է նախաքննությունը: Եթե ապացուցվի հրատարակչության մեղավորությունը, Closer-ը, որպես նյութական վնասի փոխհատուցում, Գայեին կվճարի 45 հազար եվրո: Լուսանկարների հեղինակին սպառնում է մեկ տարվա ազատազրկում: Ավելի վաղ, Closer ամսագրում հայտնվել էին հոդվածներ` Ջուլի Գայեի և Ֆրանսիայի նախագահ` Ֆրանսուա Օլանդի միջև ենթադրյալ սիրավեպի վերաբերյալ, ինչը մեծ աղմուկ էր առաջացրել հասարակության շրջանում:

Դիտվել է՝ 2861

Մեկնաբանություններ