Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

Ճանապարհորդություն դեպի Մեծ Բրիտանիա

Ճանապարհորդություն դեպի Մեծ Բրիտանիա
09.02.2014 | 14:46

Փետրվարի 26-ին «Գաֆէսճյան» արվեստի կենտրոնում Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի անսամբլային կազմը հանդես կգա «Ճանապարհորդություն դեպի Մեծ Բրիտանիա» խորագիրը կրող համերգային ծրագրով: Վերջինիս շրջանակներում լսարանին կներկայացվեն բրիտանական հայտնի կոմպոզիտորների ստեղծագործություններ:

Նախագիծը իրականացվում է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանության բարձր հովանու ներքո:
Ծրագրում՝ Էդվարդ Էլգար՝ Ռոմանս ֆագոտի և լարային նվագախմբի համար, Էդվարդ Էլգար՝ Դաշնամուրի կվինտետ, երկ 84 լյա Մինոր, Բենջամին Բրիտտեն-Պարզ սիմֆոնիա, երկ 4։

Դիտվել է՝ 2165

Մեկնաբանություններ