Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Օպերայի աշխատակիցների բոյկոտի պատասխանը

Օպերայի աշխատակիցների բոյկոտի պատասխանը
11.02.2014 | 13:47

Երեկ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ բողոքին միացել են Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աշխատակիցները: Նրանցից արդեն իսկ գանձվել են պարտադիր կուտակային կենսաթոշակի վճարները: Բոյկոտի արդյունքում` «Անուշ» օպերան չի կայացել, գնված տոմսերի գումարը վերադարձվել է, իսկ ներկայացումը դիտելու եկած հանդիսատեսը ողջունել է անձնակազմի քայլը:

Ինչպե՞ս է արձագանքելու իր աշխատակիցների բոյկոտին թատրոնի ղեկավարությունը: Այս հարցի պատասխանը մեզ չհաջողվեց ստանալ: Ասացին, որ ժողով են գումարել, մեզ հուզող բոլոր հարցերի պատասխանը կարող ենք ստանալ 17:00-ից հետո:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1349

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ