Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

Տաղանդավոր ջազային դաշնակահար Տիգրան Համասյանը կրկին Պրահայում և Բռնոյում փետրվարի 24-ին և 25-ին

Տաղանդավոր ջազային դաշնակահար Տիգրան Համասյանը կրկին Պրահայում և Բռնոյում փետրվարի 24-ին և 25-ին
24.02.2014 | 12:52

Ըստ եվրոպական «Օրեր» անկախ ամսագրի` հայ հանրահայտ երիտասարդ դաշնակահար Տիգրան Համասյանը կրկին վերադառնում է Չեխիա: Փետրվարի 24-ի երեկոյան նա հանդես կգա PETROF JAZZPIANO FESTIVAL ջազային փառատոնի շրջանակներում Պրահայի Jazz Dock - Jazz & Blues Bar & Cafe ակումբում:

Իսկ հաջորդ օրը` փետրվարի 25-ին արդեն երկրորդ անգամ կմասնակցի Բռնոյի հանրահայտ JazzFestBrno ջազային փառատոնին` մենահամերգով հանդես գալով տեղի ֆիլհարմոնիայում: Ծնված լինելով 1987-ին Գյումրիում, նա արդեն երկար տարիներ ապրում է ԱՄՆ-ում, սակայն հյուրախաղերով, վարպետության դասերով լինում է ոչ միայն աշխարհի տարբեր երկրներում, այլև Հայաստանում:

Դիտվել է՝ 1819

Մեկնաբանություններ