ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Վիկտոր Յանուկովիչը ասուլիս է տալու

Վիկտոր Յանուկովիչը ասուլիս է տալու
28.02.2014 | 12:46

Փետրվարի 28-ին Վիկտոր Յանուկովիչը պատրաստվում է մամլո ասուլիս տալ Դոնի Ռոստովում` հաղարդել է Риа Новости-ն` հղում անելով Յանուկովիչի մերձավորներին: Հինգշաբթի օրը Յանուկովիչը Ռուսաստանի պաշտպանությունն է խնդրել «էքստրեմիստներից», որոնք զավթել են իշխանությունը երկրում, և այդ խնդրանքը բավարարվել է։ Յանուկովիչի գտնվելու վայրը հայտնի չէ:

Դիտվել է՝ 964

Մեկնաբանություններ