ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իրենց հաջողվել է կանգնեցնել ռուսական առաջխաղացումը ցամաքում և ՌԴ նավատորմը դուրս մղել Սև ծովից: «Այժմ վճռորոշ ճակատամարտը ծավալվել է երկնքում: Ոկրաինան ցուցադրել է իր մարտունակությունը օդում, իսկ նման «երկնային» դիմակայությունում քիչ նշանակություն ունի, թե ում տարածքն է ավելի մեծ»,- ասել է նա։               
 

Շվեյցարիան որոշել է սառեցնել Վ. Յանուկովիչի և իր շրջապատի ակտիվները

Շվեյցարիան որոշել է սառեցնել Վ. Յանուկովիչի և իր շրջապատի ակտիվները
28.02.2014 | 19:12

Շվեյցարիան որոշել է սառեցնել ՈՒկրաինայի` իշխանությունից հեռացած նախագահ Վիկտոր Յանուկովիչի և իր շրջապատի ներկայացուցիչների ակտիվները:

Այս մասին հաղորդում է կառավարության կայքը:
«Սև ցուցակ»-ում են հայտնվել այն մարդիկ, որոնց ակտիվները ենթակա են արգելափակման: Նրանք են` ՈՒկրաինայի նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովը, նրա նախկին տեղակալ Սերգեյ Արբուզովը, նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Անդրեյ Կլյուևը, առողջապահության նախկին նախարար Ռաիսա Բոգատիրևան, պետեկամուտների նախկին նախարար Ալեքսանդր Կլիմենկոն, ՆԳ նախկին նախարար Վիտալի Զախարչենկոն և արդարադատության նախկին նախարար Ելենա Լուկաշը:
Ցուցակում առկա են նաև Խարկովի նահանգի նախկին նահանգապետ Միխայիլ Դոբկինի, Խարկովի քաղաքապետ Գենադի Կերնեսի անունները: Վիկտոր Յանուկովիչի անվան կողքին է հայտնվել նաև նրա որդու` Ալեքսանդրի անունը:
Նշվում է, որ ակտիվները ենթակա են արգելափակման, մինչև երկրի տարածքում կբացահայտվեն դրանք:

Դիտվել է՝ 1198

Մեկնաբանություններ