ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մտահոգություն է հայտնել Ադրբեջանի տեղեկատվական դաշտում Ռուսաստանի հանդեպ ոչ բարեկամական թեզերի առնչությամբ: «Ադրբեջանցի գործընկերներին բազմիցս առաջարկել ենք հանգիստ պայմաններում, առանց քաղաքականացման ու մեդիա աղմուկի, ոլորտային խորհրդակցությունների միջոցով քննարկել տեղեկատվական դաշտի առողջացման հարցերը»,- նշել է Զախարովան։               
 

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը խստորեն դատապարտում է

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը խստորեն դատապարտում է
03.03.2014 | 23:57

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը խստորեն դատապարտում է ռուսական զինված ուժերի ներխուժումն անկախ ՈՒկրաինայի տարածք:

Ժամանակակից քաղաքակիրթ աշխարհում յուրաքանչյուր ժողովուրդ ազատ ինքնորոշման և ազատ կամարտահայտման իրավունք ունի, քանզի դա է պետությունների և ազգերի խաղաղ գոյակցության և բեղմնավոր համագործակցության հիմնական նախապայմանը և միևնույն ժամանակ՝ ամենահզոր երաշխիքը:
Միջազգային իրավունքի նորմերի նման կոպիտ խախտումը հղի է անկանխատեսելի հետևանքներով, որոնց կիզակետում կհայտնվեն ոչ միայն Ռուսաստանն ու ՈՒկրաինան, այլև բազմաթիվ այլ ազգեր և պետություններ:
«Ազատ դեմոկրատները» համարում են, որ ցանկացած ժողովրդավարական կառույց պարտավոր է իրեն հասու բոլոր միջոցներով պաշտպանել Ուկրաինայի ազատ քաղաքացիների ժողովրդավարական ընտրությունը:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության լրատվական ծառայություն
03 մարտի, 2014թ.

Դիտվել է՝ 2149

Մեկնաբանություններ