ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

Յուրաքանչյուր զինվոր պատվով է կրում մարտական հերթապահությունը

Յուրաքանչյուր զինվոր պատվով է կրում մարտական հերթապահությունը
05.03.2014 | 17:48

Արարատում տեղակայված Վազգեն Սարգսյանի անվան զորամասը հերթապահություն է իրականացնում, մարտական խնդիր է կատարում Արարատի տարածաշրջանում՝ պահելով մոտ 40 կմ ճակատ։ Զորամասի հրամանատարի մարտական հերթապահության գծով տեղակալ Համլետ Ավոյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ զորամասի յուրաքանչյուր զինվոր պատվով է կրում մարտական հերթապահությունը՝ ցանկացած պահի պատրաստ լինելով հակառակորդի ոտնձգություններին։ Զորակոչվելով բանակ՝ զինվորները խորությամբ ծանոթանում են Վազգեն Սարգսյանի, մեր մյուս հերոսների կենսագրությանը, Արացախյան հերոսամարտի պատմությանը։ Հրամանատարի տեղակալը ցավով նկատեց, որ նախազորակոչային տարիքում երիտասարդներն այնքան էլ տեղյակ չեն մեր հերոսների պատմությանը։ «Կցանկանայինք, որ մինչև բանակ գալը զինակոչիկները դպրոցում, ընտանիքում առավել լավ ծանոթանային հայոց պատմության հերոսական էջերին, հանուն հայրենիքի իրենց կյանքը տված մարտիկների կյանքին»,- նշեց պարոն Ավոյանը։

Դիտվել է՝ 917

Մեկնաբանություններ