ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Էրդողանն ընդդեմ YouTube-ի և Facebook-ի

Էրդողանն ընդդեմ YouTube-ի և Facebook-ի
08.03.2014 | 10:56

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե մարտի 30-ի ընտրություններից հետո երկրում կարող են փակվել YouTube վիդեոհոսթինգի և Facebook սոցցանցի կայքերը: «Այդ խնդրում մենք վճռական ենք։ Մենք չեն կարող այս ազգը զոհաբերել YouTube-ին եւ Facebook-ին։ Ինչ պետք է` անելու ենք, այդ թվում` դրանց փակումը Թուրքիայում»,- ATV հեռուստաընկերության ուղիղ եթերում ասել է Թուրքիայի վարչապետը:

Դիտվել է՝ 780

Մեկնաբանություններ