ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Յացենյուկ. «Ղրիմը եղել է, կա և կլինի ՈՒկրաինայի մաս»

Յացենյուկ. «Ղրիմը եղել է, կա և կլինի ՈՒկրաինայի մաս»
08.03.2014 | 10:59

Ուկրաինայի վարչապետի պաշտոնակատար Արսենի Յացենյուկը ոչ լեգիտիմ է որակել Ղրիմի հարցը հանրաքվեով կարգավորելու Ղրիմի խորհրդարանի որոշումը:

«Ղրիմը եղել է, կա և կլինի Ուկրաինայի մաս»,- հայտարարել է Յացենյուկը:
Ուկրաինայի գլխավոր դատախազությունը ևս ապօրինի է համարել հանրաքվե անցկացնելու վերաբերյալ Ղրիմի Գերագույն խորհրդի որոշումը և դատական գործընթաց է սկսել:

Դիտվել է՝ 656

Մեկնաբանություններ