Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

ՀՊԵՆ-ն` «Ալ Բուստան» միջազգային փառատոնում

ՀՊԵՆ-ն` «Ալ Բուստան» միջազգային փառատոնում
12.03.2014 | 15:24

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը «Ալ Բուստան» միջազգային փառատոնում հանդես է գալու որպես պաշտոնական նվագախումբ: Փառատոնի շրջանակում նվագախումբը կներկայացնի չորս համերգ: Համերգային ծրագիրը կներառի դասական երաժշտության լավագույն օրինակներ, որոնք հանդիսատեսին կներկայացվեն համաշխարհային ճանաչում վայելող երաժիշտների մասնակցությամբ:

Հավելենք, որ 2013-ի ամռանը ՀՊԵՆ-ն «Մուզիկա Ռիվա» փառատոնի պաշտոնական հրավերով հյուրախաղերի էր մեկնել Իտալիա, որտեղ նույնպես հանդես է եկել որպես փառատոնի պաշտոնական նվագախումբ:

Դիտվել է՝ 1545

Մեկնաբանություններ