Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Քաղաքապետ. «Տրանսպորտի ուղեվարձը ապրիլի 1-ից չի բարձրանա»

Քաղաքապետ. «Տրանսպորտի ուղեվարձը ապրիլի 1-ից չի բարձրանա»
20.03.2014 | 11:40

Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ Երևանի քաղաքապետը ավագանու նիստում անդրադարձել է հասարակական տրանսպորտի թանկացման վերաբերյալ շրջանառվող լուրերին և հայտարարել, որ ուղեվարձը ապրիլի 1-ից չի բարձրանա։

«Տևական ժամանակ է, ինչ որոշ լրատվամիջոցներ ժամկետներ են հրապարակում, թե այսինչ օրը ուղեվարձը կթանկանա: Վերջին այդպիսի հրապարակումն այսօր էր, որտեղ ասվում էր, որ ուղեվարձն այս տարվա ապրիլի 1-ից թանկանալու է: Պաշտոնապես հայտարարում եմ, որ ուղեվարձը այս տարվա ապրիլի 1-ից չի թանկանալու», - հայտարարել է Տարոն Մարգարյանը։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ Մարգարյանը նման տեղեկություններ տարածողներին հորդորել գուշակությամբ չզբաղվել:
Հիշեցնենք, որ անցած ամռանը հասարակական տրանսպորտի ուղեվարձի բարձրացումը հանգեցրեց բողոքի հուժկու ցույցերի, ինչից հետո քաղաքապետը ստիպված եղավ կասեցնել թանկացման վերաբերյալ իր որոշումը։

Դիտվել է՝ 510

Մեկնաբանություններ