Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Տարոն Մարգարյան. «ՈՒղեվարձը ապրիլի մեկից չի թանկանա»

Տարոն Մարգարյան. «ՈՒղեվարձը ապրիլի մեկից չի թանկանա»
20.03.2014 | 15:36

Երևանի ավագանու հերթական նիստում ավագանու «Բարև, Երևան» խմբակցության անդամ Ստեփան Սաֆարյանը քաղաքապետ Տարոն Մարգարյանից հետաքրքրվել է ԱԺ-ում քննարկվող «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծից, ի պատասխան էլ քաղաքապետը հաստատել է, որ ուղեվարձի սակագնի սահմանման լիազորությունը ավագանուն վերապահելու դրույթը եղել է իրենց առաջարկը։ «Այո, դա եղել է մեր առաջարկը, ինչը համարում ենք արդարացված»,-նշել է քաղաքապետը և հավելել, թե տևական ժամանակ է, ինչ որոշ լրատվամիջոցներ ժամկետներ են հրապարակում, թե այսինչ օրը ուղեվարձը կթանկանա: «Վերջին այդպիսի հրապարակումն այսօր էր, որտեղ ասվում էր, որ ուղեվարձն այս տարվա ապրիլի մեկից թանկանալու է: Պաշտոնապես հայտարարում եմ, որ ուղեվարձը այս տարվա ապրիլի մեկից չի թանկանալու», - ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու նմանատիպ տեղեկություններ տարածողներին հորդորել գուշակությամբ չզբաղվել:

Դիտվել է՝ 475

Մեկնաբանություններ