Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Թուրքիայում Twitter-ի արգելքն անտեղի, անիմաստ և փոքրոգի քայլ է

Թուրքիայում Twitter-ի արգելքն անտեղի, անիմաստ և փոքրոգի քայլ է
21.03.2014 | 23:11

Թուրքիայում Twitter-ի արգելափակմանն են անդրադարձել ԱՄՆ-ը և ԵՄ-ն՝ տեղեկացնում է «Հուրիեթ» կայքը։ ԱՄՆ պետքարտուղարությունը մտավախություն է հայտնել Թուրքիայում քաղաքացիական հասարակության ապագայի վերաբերյալ։

Պետքարտուղարության խոսնակ Ջեն Փսակին նշել է, որ սոցիալական մեդիայի արգելափակումը շատ մտահոգիչ են համարում։
«Ժողովրդավարություններն ուժեղանում են հասարակությունից հնչող ձայների բազմազանությամբ։ Ազատ և անկախ մեդիան ժողովրդավարության, բաց հասարակության կարևոր տարրն է»,-ասել է նա։
Վաշինգտոնում քաղաքացիական հասարակության կազմակերպություններն սկսել են հաղորդագրություններ պատրաստել՝ դատապարտելու Թուրքիայում Twitter-ի արգելքը։
ԵՄ՝ թվային ռազմավարության հարցերով պատասխանատու Նելի Քրոեսն իր հաղորդագրության մեջ գրել է. «Թուրքիայում Twitter-ի արգելքն անտեղի, անիմաստ և փոքրոգի քայլ է։ Թուրք ժողովուրդն ու միջազգային հանրությունը դա որպես գրաքննություն է ընկալելու»,- գրել է նա։

Դիտվել է՝ 1057

Մեկնաբանություններ