ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Ղրիմում գոյություն չունեցող շրջանի գրանցմամբ անձնագրեր են բաժանում

Ղրիմում գոյություն չունեցող շրջանի գրանցմամբ անձնագրեր են բաժանում
30.03.2014 | 18:23

Ղրիմում ՌԴ անձնագրեր են բաժանում իրավական սխալներով: Այս մասին հաղորդել է ՈՒկրաինայում Ռազմա-քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, փորձագետ Դմիտրի Տիմչուկն` իր ֆեյսբուքյան էջում: Նրա խոսքով` այդ փաստաթղթում Սևաստոպոլը նշված է իբրև ՌԴ Ղրիմի շրջանի քաղաք, որը, ինչպես երևում է կնիքից, «դաշնային նշանակության քաղաքի կարգավիճակ չունի»:

Դիտվել է՝ 753

Մեկնաբանություններ