Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Մնաց միայն Հրաչի հիշատակը հարգե՞լը

Մնաց միայն Հրաչի հիշատակը հարգե՞լը
01.04.2014 | 23:07

Վաղը` ապրիլի 2-ին, կլրանա մեկ տարին, ինչ սպանվեց Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի գյուղապետ, դաշնակցական, ազատամարտիկ Հրաչ Մուրադյանը: Գյուղապետի սպանությունը մի տևական ժամանակ փոթորկեց գյուղը, գտնվեցին մարդիկ, որոնք ըմբոստացան, չհամակերպվեցին Արցախյան ազատամարտում իր ներդրումն ունեցած, նվիրյալ գյուղապետի սպանության փաստին: Սպանության կասկածանքով ձերբակալվեցին Պռոշյան գյուղի բնակիչներ, եղբայրներ Արայիկ և Արտակ Պետրոսյանները: Արայիկ Պետրոսյանին առաջադրվեց սպանության և ապօրինի զենք կրելու մեղադրանք: Կարճ ժամանակ անց Արտակ Պետրոսյանը քրեական գործի վարույթն իրականացնող մարմնի որոշման հիման վրա ազատվեց կալանքից: Տարեմուտից առաջ փոխվեց նաև Արայիկ Պետրոսյանի խափանման միջոցը, և նրան նույնպես ազատ արձակեցին (այդ ժամանակ արդեն Գլխավոր դատախազ էր նշանակվել Գևորգ Կոստանյանը):

Գյուղապետի ընտրություններում առաջադրված թեկնածուն հաղթեց` ի դեմս դաշնակցական թեկնածուի, և դրանից հետո կրքերը հանդարտվեցին:
Իր կուսակցական ընկերոջ սպանությունը բացահայտելուն հետամուտ Դաշնակցությունը, որը քանիցս այդ հարցն արծարծեց Ազգային ժողովում, վերջին մեկ տարվա ընթացքում էվոլյուցիոն մի քանի փուլեր անցավ: Կարկառուն դաշնակցական Վահան Հովհաննիսյանն այսօր, որպես ՀՀ դեսպան, մեր երկիրն է ներկայացնում Գերմանիայում, իսկ նրա հարազատ կուսակցությունն ընդգրկված է «հրաշալի քառյակում», որի նպատակն է քայլ առ քայլ հասնել իշխանափոխության:
Դաշնակցությունն ազատամարտիկ Հրաչ Մուրադյանի հիշատակին հարգանքի տուրք կմատուցի վաղը Պռոշյան համայնքում:
Սպանված գյուղապետի եղբորորդուց` Հակոբ Մուրադյանից փորձեցինք տեղեկանալ, թե ինչ սպասելիքներ ունի, հնարավո՞ր է համարում սպանության բացահայտումը:
«Ոչ մի սպասելիք էլ չունեմ»,- ասաց նա և անջատեց հեռախոսը:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 622

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ