Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Պաշտոնական լռություն ռուս-իրանական գործարքի մասին

Պաշտոնական լռություն ռուս-իրանական գործարքի մասին
03.04.2014 | 21:14

Ռուսաստանն ու Իրանն ապրանքափոխանակման մասին խոշոր համաձայնագիր են պատրաստում: Գործարքի ծավալը կկազմի 20 միլիարդ դոլար, գրել է Deutsche Welle-ն՝ հղում անելով Reuters-ին: Բոլոր անհրաժեշտ փաստաթղթերն արդեն պատրաստ են, մնացել է համաձայնեցնել իրանական նավթի գինը, որի մատակարարման դիմաց Թեհրանը Ռուսաստանից կստանա սարքավորումներ և տարբեր տեսակի ապրանքներ։ Խոսքը մետաղների և սննդի մատակարարման մասին է, այլ ոչ ռազմական արտադրանքի, հստակեցրել է ռուսական աղբյուրը, որին վկայակոչել է Reuters-ը: Իրանական կողմի անանուն ներկայացուցիչները հաստատել են երկու-երեք տարիների ընթացքում Ռուսաստան օրական 500 հազար բարել նավթ արտահանելու պլանները: Ենթադրվում է, որ նավթի մատակարարումը կիրականացվի այնպիսի գներով, որ «մի քանի դոլարով» ցածր կլինեն, քան համաշխարհային շուկայում:

Ռուսական և իրանական կառավարությունների ներկայացուցիչները չեն մեկնաբանել գործարքի տեղեկատվությունը:

Դիտվել է՝ 1540

Մեկնաբանություններ