ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Ղրղզական հատուկ ծառայությունների աշխատակիցները կասկածվում են լրագրողի սպանության մեջ

Ղրղզական հատուկ ծառայությունների աշխատակիցները կասկածվում են լրագրողի սպանության մեջ
07.04.2014 | 16:49

Ղրղզստանում ազգային անվտանգության պետական կոմիտեի երկու աշխատակիցներ ձերբակալվել են լրագրող Գենադի Պավլյուկի սպանության կասկածանքով: Ավելի վաղ Պավլյուկի սպանության գործով դատվել էին մի քանի անձինք: Համայնքային դատարանը այն ժամանակ ղրղզական հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Ալդայար Իսմանկուլովին դատապարտել էր երկար տարիների բանտարկության (տասնյոթ տարվա ազատազրկում), իսկ Ղազախստանի երկու քաղաքացիների` Շալկար Օրազալինին և Ալմաս Իգելիկովին` համապատասխանաբար տասնմեկ և ավելի տարիների ազատազրկման:

Հանցագործության կազմակերպումը ամբողջացրել է Իսմանկուլովը: Նա` ինքը, սակայն, ժխտել է իր մեղքը և հայտարարել, որ քննության ընթացքում կոպտորեն խախտվել են իր իրավունքները:
Գենադի Պավլյուկը ղրղզական ընդդիմադիր «Սպիտակ շոգեքարշ» թերթի հրատարակիչն էր: Նրան սպանել են 2009 թվականին, երբ գտնվում էր Ալմաթիում: Նրան ցած էին նետել վեցերորդ հարկի պատուհանից: Հետաքննության վարկածով` հանցագործները առևանգել էին Պավլյուկին և հետո որոշել էին սպանել նրան: Մամուլում շրջանառվում էր այն վարկածը, որ սպանությունը կապված է եղել լրագրողի մասնագիտական գործունեության հետ:

Դիտվել է՝ 766

Մեկնաբանություններ