ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

ՄԱԿ-ը խաղաղապահներ կուղարկի Կենտրոնական Աֆրիկա

ՄԱԿ-ը խաղաղապահներ կուղարկի Կենտրոնական Աֆրիկա
11.04.2014 | 13:37

ՄԱԿ-ը հավանության է արժանացրել Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետություն խաղաղապահներ ուղարկելու որոշումը:

ՄԱԿ-ի 12 հազար խաղաղապահներ այդ երկիր կուղարկվեն հավանաբար սեպտեմբերին:
Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունում անցած տարվանից քրիստոնյաների և մահմեդականների միջև սկիզբ առած բախումների հետևանքով հազարավոր մարդիկ են սպանվել:

Դիտվել է՝ 877

Մեկնաբանություններ