Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Ցուցահանդես՝ «Կա՜նք, պիտի՜ լինենք ու դեռ շատանա՜նք» խորագրով

Ցուցահանդես՝ «Կա՜նք, պիտի՜ լինենք ու դեռ շատանա՜նք» խորագրով
14.04.2014 | 13:51

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ կանցկացնի «Կա՜նք, պիտի՜ լինենք ու դեռ շատանա՜նք» խորագրով գեղանկարչական և լուսանկարչական աշխատանքների համադպրոցական ցուցահանդես։ Ցուցահանդեսում իրենց գործերը կներկայացնեն ավագ դպրոցների աշակերտները։

Ավագ դպրոցների աշակերտների շրջանում անցկացվող այս ծրագիրը նպատակ ունի բացահայտել պատանիների ստեղծագործական կարողությունները, վեր հանել պատմության դասերը, համախմբել աշակերտական ինքնակառավարման մարմիններին։
Ցուցահանդեսին մասնակցելու համար լուսանկարչական և գեղանկարչական աշխատանքներն ընդունվում են ապրիլի 9-ից մայիսի 9-ը։



Դիտվել է՝ 1275

Մեկնաբանություններ