ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

Կորեական «հետք»

Կորեական «հետք»
18.04.2014 | 13:42

Մինչ չմշկորդների կորեական միությունը չի դադարում համակերպվել այն փաստի հետ, որ Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերում ռուս գեղասահորդուհի Ադելինա Սոտնիկովան արդար մրցակցությունում է հաղթել Կիմ Յու Նային ու դարձել օլիմպիական չեմպիոնուհի, ռուսները շտապում են իրենց անսահման շնորհակալությունը հայտնել Վիկտոր Անին, ով Ռուսաստանին օլիմպիական խաղերում բերեց երեք ոսկե ու մեկ բրոնզե մեդալ: Մոսկվայում ու Սանկտ Պետերբուրգում նրան հատկացվել են բնակարաններ` առաջինում պետության, երկրորդում՝ մասնավորի կողմից: Տեղեկացնենք, որ մինչև օլիմպիական խաղերը Անն ընտանիքով ապրում էր Ռուսաստանի մարզաբազաներից մեկում, քանի որ գլխավերևում չուներ սեփական տանիք: Հիշեցնենք նաև, որ ազգությամբ կորեացի այս մարզիկը տարիներ առաջ ստիպված եղավ տեղափոխվել Ռուսաստան, քանի որ վնասվածքի պատճառով ու համընդհանուր անտարբերության պայմաններում հայտնվել էր երկրի մարզական կառույցների ուշադրությունից դուրս:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1243

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ