Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը մնում է Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերը և կողմնակից է կառուցողական կապերի պահպանմանը։ «Մոսկվան միշտ հանդես է գալիս Երևանի հետ բարեկամական և փոխշահավետ հարաբերությունների զարգացման օգտին։ Դա բխում է Ռուսաստանի Դաշնության և հայ ժողովրդի բուն շահերից»,- ասել է ՌԴ նախագահը։               
 

Հովիկ Աբրահամյանին ավելի շատ ՕԵԿ-ը կքննադատի

Հովիկ Աբրահամյանին ավելի շատ ՕԵԿ-ը կքննադատի
18.04.2014 | 13:48

90-ականներից սկսած Հայաստանում գործում է «հարուստին ավելի հարստացնելու, իսկ օլիգարխիային էլ ավելի մեծ մենաշնորհ տալու» սկզբունքը: Այս մասին այսօր հայտարարել է ՍԴՀԿ ատենապետ Նարեկ Գալստյանը: Վերջինիս խոսքով` նոր վարչապետի ու նոր կառավարության պարագայում եթե երկրում տեղի ունենան համակարգային փոփոխություններ, ինչին կուսակցապետը կասկածում է, «դրական առաջընթաց կլինի», իսկ եթե իշխանություննեիրը կամ ընդդիմության որոշ հատվածը «շարունակեն սպասարկել միայն օլիգարխիկ շահերը», ապա «Հայաստանի ժողովուրդը վաղ թե ուշ կանգնելու է սոցիալական պայթյունի առջև և այն ուղղորդվելու է ոչ թե հրաշալի քառյակի, հնգյակի կողմից, այլ այդ պահին փողոցում գտնվող մարդկանց կողմից»:

Նարեկ Գալստյանն ասել է, թե ոչիշխանականների քառյակը «չի քննադատելու Հովիկ Աբրահամյանի կառավարությանը` այնպես, ինչպես քննադատում էր Տիգրան Սարգսյանի կառավարությանը»: ՍԴՀԿ ատենապետի կարծիքով՝ քառյակի գործունեությունը հստակ նպատակ ուներ և նրա քննադատությունը անձնավորված էր, իսկ այժմ, երբ վարչապետը փոխվել է, քառյակի ուժերը նույն ուժգնությամբ չեն քննադատի կառավարությանը, այլ. «Սեփական երեսը փրկելու համար մի քանի բան կասեն»: Նարեկ Գալստյանի խոսքով` Հովիկ Աբրահամյանի կառավարությանը շատ ավելի խիստ քննադատության կենթարկի կոալիցիայից դուրս եկած ՕԵԿ-ը:

Դիտվել է՝ 1344

Մեկնաբանություններ