Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Բարաք Օբամա. «Այսօր մեր մտքերն ու աղոթքները համայն հայության հետ են»

Բարաք Օբամա. «Այսօր մեր մտքերն ու աղոթքները համայն հայության հետ են»
25.04.2014 | 10:55

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին իր ամենամյա ուղերձն է հղել. «Այսօր մենք հիշում ենք Մեծ եղեռնի զոհերին, նրանց, որ զոհվեցին 20-րդ դարի ամենասոսկալի հանցագործության հետևանքով: Հիշում ենք 99 տարի առաջ տեղի ունեցած սարսափելի իրադարձությունները, երբ 1,5 միլիոն հայ սպանվեց կամ մահվան մատնվեց Օսմանյան կայսրության հաջորդ տարիներին, և սգում այդ տղամարդկանց, կանանց, երեխաների մահը: Միանում ենք միլիոնավոր մարդկանց ԱՄՆ-ում ու աշխարհում, հարգելով նրանց հիշատակը: Այդպիսով հիշեցնում ենք մեզ մեր ստանձնած պարտավորությունների մասին՝ թույլ չտալ, որ պատմության նման մութ էջերն ապագայում կրկնվեն:

Բազմիցս եմ հայտնել իմ անձնական տեսակետը 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ, այն չի փոխվել: Փաստերի լիարժեք ու անկեղծ ճանաչումը բխում է մեր շահերից: Ճանաչումն ու հաշտեցումը պատմության ցավագին էջերի հետ ավելի ուժեղ է դարձնում ժողովուրդներին՝ հիմք ստեղծելով առավել արդար ու հանդուրժող ապագայի համար: Մենք ԱՄՆ-ում շարունակում ենք դասեր քաղել և փորձում հաշտվել պատմության որոշ մութ էջերի հետ: Ողջունում ենք հայերի ու թուրքերի ստվարացող քանակը, որ նույնպես այդ ճանապարհով են գնում և կոչ ենք անում նրանց ավելի շատ ջանքեր գործադրել պետությունների աջակցությամբ: Այսօր մեր մտքերն ու աղոթքները համայն հայության հետ են, հիշում ենք Մեծ եղեռնի սարսափները, հարգում զոհվածների հիշատակը և հաստատում մեր աջակցությունը հայ ժողովրդին ու հավատարմությունը նման վայրագությունների կրկնությունը թույլ չտալու սկզբունքին»:

Դիտվել է՝ 1099

Մեկնաբանություններ