Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Պատճառը Սևան Նիշանյանի գաղափարներն են

Պատճառը Սևան Նիշանյանի գաղափարներն են
25.04.2014 | 12:06

«Սևան Նիշանյանի հետ ծանոթացել եմ 2007-ին, երբ սպանել էին Հրանտ Դինքին: Նա այցելեց «Ակօս» շաբաթաթերթի խմբագրություն և ասաց, որ գիրք է պատրաստել՝ «Սխալ հանրապետություն» վերնագրով,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց պոլսահայ լրագրող, հասարակական-քաղաքական գործիչ ՀՐԱՆՏ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ:- Սևանն իր ոճով քննադատում էր քեմալական ռեժիմը և 51 հարցում էր ուղղում, որոնք, անշուշտ, շատ ցնցող էին»: Հրանտ Դինքի սպանությունից հետո գրողն ասել է, որ կարծես էլ անելու բան չի մնացել, բայց «Ակօսի» աշխատակիցները քաջալերել են, հորդորել, որ հրատարակի գիրքը: Գրքի հրատարակումից հետո նրա դեմ դատական գործեր են սկսվել:
«Այսօր նրա դեմ հարուցված է 20 դատական գործ, և ի վերջո, ապօրինի կառուցապատման մեղադրանքով դատապարտվել է 4 տարվա ազատազրկման»,- ասաց Հրանտ Գասպարյանը, նշելով, որ իրենք կփորձեն տարբեր շրջանակների միջոցով գոնե բանտային պայմանները բարելավել և հնարավորության դեպքում պատժաժամկետը կրճատել: Ընդհանուր առմամբ, պոլսահայ մտավորականի վիճակը ներկայումս լավ է:
Անդրադառնալով «Իրատես de facto»-ի հարցին` ապօրինի կառուցապատումը բավարա՞ր պատճառ էր ազատազրկման համար, բանախոսն ասաց, որ Նիշանյանը վերանորոգել է պատմական հրաշալի մի շինություն: Ընդգծեց, որ Թուրքիայում ապօրինի շինարարություններ շատ կան: Դատապարտման պատճառը Սևանի գաղափարներն են: «Թուրքիայում կան մուսուլման դեմոկրատներ, մարգարեի վերաբերյալ իր բնորոշումների համար Սևանը կորցրել է նաև նրանց բարեհաճությունը»,- ասաց Հրանտ Գասպարյանը:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1197

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ