Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

Կհնչեն Վ. Վարդանյանի ստեղծագործությունները

Կհնչեն Վ. Վարդանյանի ստեղծագործությունները
30.04.2014 | 15:03

Ապրիլի 30-ին Համազգային թատրոնում կհնչեն Վարդուհի Վարդանյանի երգերը։ Նշենք, որ Վարդուհի Վարդանյանը ԵՊԼՀ շրջանավարտ է։
Միջոցառման ընթացքում հանդիսատեսը կդիտի Վ. Վարդանյանի հիշատակին նվիրված տեսանյութ՝ պատրաստված ԵՊԼՀ ուսանողների կողմից, որում հայ էստրադայի ականավոր ներկայացուցիչները, ինչպես նաև ԵՊԼՀ դասախոսները կներկայացնեն իրենց հուշերը սիրված երգչուհու վերաբերյալ։ Համերգի ընթացքում կհնչեն երգչուհու հայտնի ստեղծագործությունները, որոնք կկատարեն ԵՊԼՀ ուսանողները: Համերգային մասում կլինեն նաև գեղեցիկ զուգերգեր՝ ԵՊԼՀ ուսանողների և երգիչ-երգչուհիների կատարմամբ։

Դիտվել է՝ 1438

Մեկնաբանություններ