Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Ջրասույզները խեղդվել են կարապին փրկելու ժամանակ

Ջրասույզները խեղդվել են կարապին փրկելու ժամանակ
10.05.2014 | 13:47

Բելգիայի Լիեժ քաղաքում ՈՒրտ գետի վտանգավոր հատվածից կարապին հանելու արդյունքում երկու ջրասույզ է խեղդվել: Տղամարդիկ մահացել են տեղի հիվանդանոցում, ուր տեղափոխվել էին ուղղաթիռով: Ջրասույզները գետ են մտել տեղի բնակչի ահազանգից հետո, որը տեսել էր գետի հոսանքից քշված թուլացած թռչունին: Դեռևս հայտնի չէ ջրասույզների մահվան պատճառը: Բելգիայի ՆԳՆ ղեկավար Ժոել Միլկեն ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին: Կարապը փրկվել է:

Դիտվել է՝ 947

Մեկնաբանություններ