Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Կիպրոսի թուրքական հատվածի հայկական եկեղեցում պատարագ կմատուցվի

Կիպրոսի թուրքական հատվածի հայկական եկեղեցում պատարագ կմատուցվի
10.05.2014 | 18:46

Բազմաթիվ հայեր վաղը Կիպրոսի թուրքական հատվածում մասնակցելու են հայկական վերակառուցված եկեղեցու առաջին պատարագին։ Թուրքական Sondakika կայքը գրել է, որ Նիկոսիայի թուրքական հատվածում գտնվող եկեղեցում պատարագ չի մատուցվել 50 տարի։ Հունաստանի խորհրդարանում հայերի ներկայացուցիչ Վարդգես Մահտեսյանը նշել է, որ կիրակի ժամը 12։00-ին կայանալիք պատարագը տևելու է մեկ ժամ։ Տարբեր քաղաքներից մեծ թվով հայեր հունական կողմից քայլելով անցնելու են Կիպրոսի թուրքական հատված։ Մեքենաներ տրամադրվելու են միայն տեղաշարժման խնդիրներ ունեցող անձանց։ Մահտեսյանը նշել է, որ կիրակնօրյա պատարագով հետաքրքրված են Կիպրոսի Հանրապետությունում ԱՄՆ-ի և Սլովակիայի դեսպանները, կրոնական և քաղաքական գործիչներ։

Դիտվել է՝ 957

Մեկնաբանություններ