Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Արդյոք նորակառույց պողոտան կանվանակոչվի՞ Մոնթե Մելքոնյանի անունով

Արդյոք նորակառույց պողոտան կանվանակոչվի՞ Մոնթե Մելքոնյանի անունով
14.05.2014 | 15:37

Մայիսի 5-ին նամակով դիմել էի Երևանի քաղաքապետին այն մասին, թե արդյո՞ք քաղաքացիական նախաձեռնություն կա Լենինգրադյան-Իսակով նորակառույց պողոտան Մոնթե Մելքոնյանի անունով անվանակոչելու վերաբերյալ, պատասխանը ստացել եմ, որ այո՛, նախաձեռնություն կա և այն կներկայացվի ավագանու նիստի քննարկմաը: Մնում է հուսալ, որ մոտակա ավագանու նիստում այն կքննարկվի, ու պողոտայի բացումն ու անվանակոչությունը միասին կլինեն: Երևանցիները, կարծում եմ, կողջունեն քաղաքացիական այս նախաձեռնությունը:

Անահիտ ԲԱԽՇՅԱՆ

Դիտվել է՝ 533

Մեկնաբանություններ