Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Ղրիմի թաթարները պահանջում են ինքնավարություն

Ղրիմի թաթարները պահանջում են ինքնավարություն
19.05.2014 | 12:56

Ղրիմից թաթարների արտաքսման 70-րդ տարելիցի կապակցությամբ երեկ Սիմֆերոպոլում անցկացված հավաքի մասնակիցները նշել են, որ թերակղզին պետք է դառնա ազգային-տարածքային ինքնավարություն, որտեղ կվերականգնվեն թաթար ժողովրդի իրավունքները։

Ընդունված փաստաթղթում թաթարները հայտարարել են, որ իրենց պատմական տարածքում իրավունք ունեն ինքնորոշվելու՝ Ղրիմի Հանրապետությանը տալով ազգային-տարածքային ինքնավարության կարգավիճակ։

Դիտվել է՝ 973

Մեկնաբանություններ