Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Անսահման հիփ-հոփ

Անսահման հիփ-հոփ
23.05.2014 | 14:50

ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանատնից տեղեկացնում են, որ ս/թ. մայիսի 27-ին, ժ.12:00-ին «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում (Հալաբյան 16) տեղի կունենա մամլո ասուլիս, որի ընթացքում կներկայացվի ԱՄՆ-ի դեսպանատան և Թումոյի հետ համատեղ իրականացվող «Անսահման հիփ-հոփ» մրցույթը, որն իրականացվում է Sea2Sea տարածաշրջանային նախագծի շրջանակներում:

Մամլո ասուլիսին կմասնակցեն ԱՄՆ-ի դեսպանության հասարակայնության կապերի ղեկավար Ջեյմս Լենդը, «Թումոյի» հանրային կապերի պատասխանատու Գայանե Այվազյանը և «Անսահման հիփ-հոփ» նախագծի համակարգող Շուշան Փարեմուզյանը, ինչպես նաև ԱՄՆ-ից Հայաստան ժամանած Soul Street Dance հիփ-հոփ պարային քառյակի անդամները:

Դիտվել է՝ 1369

Մեկնաբանություններ