Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

Փաստավավերագրական ֆիլմերի ինտերնետային պրեմիերա

Փաստավավերագրական ֆիլմերի ինտերնետային պրեմիերա
28.05.2014 | 13:17

Այսօր` ժամը 21:00-ին, տեղի կունենա Sharm Pictures-ի արտադրության 2 նոր փաստավավերագրական ֆիլմի ինտերնետային պրեմիերա: Առաջինը կոչվում է «Հռոմից ավելի հին մայրաքաղաքը», որտեղ ներկայացվում է Երևանի պատմությունը` վաղնջական դարաշրջաններից մինչև մեր ժամանակները: Ֆիլմի նկարահանումներն իրականացվել են Արևմտյան Հայաստանում, Իրանի տարածքում, Երևանում, Հռոմում, Լոնդոնում, Մոսկվայում, Կանադայում:

Մյուս ֆիլմում, որը կոչվում է «Պատմության կեղծարարները. Ադրբեջան», անդրադարձ է կատարվում ադրբեջանական կեղծարարությանը: Ներկայացվում և մերկացվում են պատմության ադրբեջանական կեղծարարների հիմնական դրույթները:
Ֆիլմերի հեղինակն է պատմաբան Արտակ Մովսիսյանը, ռեժիսորը՝ Արտակ Ավդալյանը:

Դիտվել է՝ 1718

Մեկնաբանություններ