Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

800 մլն դրամ` քաղծառայողներին

800 մլն դրամ` քաղծառայողներին
29.05.2014 | 13:13

Քաղծառայողների համար մատչելի բնակարաններ կառուցելու նպատակով կառավարությունն այսօրվա նիստում բյուջեից միջոցներ հատկացրեց: «Միկշին» ՍՊԸ-ին քաղաքացիական ծառայողներին բնակարաններով ապահովելու նպատակով 2014-ի պետական բյուջեից տրամադրվեց 800 մլն դրամ վարկ, որը մինչև այս տարվա դեկտեմբերի 1-ը պետք է մարվի: Վարկը տրամադրվեց տարեկան 7% տոկոսադրույքով:
Քաղծառայողների համար բնակարանները կկառուցի նույն ընկերությունը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1009

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ