Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Ռուսներն ուզում են ապրել սուպերկայսրությունում կամ տնտեսապես զարգացած երկրում

Ռուսներն ուզում են ապրել սուպերկայսրությունում կամ տնտեսապես զարգացած երկրում
29.05.2014 | 16:13

ՌԴ-ն պարտավոր է վերադառնալ սուպերկայսրության կարգավիճակին: Այս կարծիքին է ՌԴ հարցված քաղաքացիների 42 տոկոսը: ՌԴ-ի՝ սուպերկայսրության կարգավիճակին վերադառնալուն կողմ է 60-ից բարձր տարիք ունեցողների 52 տոկոսը, նախնական կրթություն ունեցողների՝ 53 տոկոսը: Հարցվածների 82 տոկոսը կարծում է, որ ՌԴ-ն մեծ ազդեցություն ունի միջազգային հարաբերություններում:

41 տոկոսը կարծում է, որ առաջիկա հարյուրամյակում ՌԴ-ն պետք է մուտք գործի աշխարհի քաղաքականապես ազդեցիկ և տնտեսապես զարգացած 10-15 երկրների շարքը: Միայն 10 տոկոսն է կարծում, որ ՌԴ-ն պետք է առաջնորդ լինի հետխորհրդային տարածքում:

Դիտվել է՝ 1923

Մեկնաբանություններ