Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Մշակվում են ՀՀ Զինված ուժերում ծխելու դեմ պայքարի ուղիներ

Մշակվում են ՀՀ Զինված ուժերում ծխելու դեմ պայքարի ուղիներ
31.05.2014 | 22:40

Մայիս 31-ին՝ Ծխելու դեմ պայքարի համաշխարհային օրը, ՀՀ Պաշտպանության նախարարությունում «Առողջ զինվոր` առանց ծխախոտի» ծրագրի շրջանակներում անցկացվեց ՀՀ Զինված ուժերում ծխելու վնասակարության և դրա հաղթահարման ուղիներին նվիրված կլոր-սեղան քննարկում:

Ծրագիրն իրականացնում է «Զարգացման ծրագրերի հայկական կենտրոն» ՀԿ-ն` Հայաստանի երիտասարդական հիմնադրամի` որպես ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթի շրջանակներում` «Հանրության իրազեկում ծխախոտի օգտագործման և երկրորդային ծխի վնասակար ազդեցությունների վերաբերյալ» անվանակարգում:
Կլոր-սեղան քննարկմանը մասնակցեցին շուրջ 70 անձինք՝ փորձագետներ, ՀՀ Զինված ուժերի, պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ:
ՀՀ պաշտպանության նախարարի ավագ խորհրդական Բաբկեն Վարդանյանը հանդես եկավ «Հայոց բանակի ծխախոտազերծումը և հայ ազգային գաղափարախոսությունը» խորագրով զեկուցմամբ: Նա մասնավորապես նշեց. «Հայ զինվորականը չի ծխելու, եթե ունեցավ այս գաղափարախոսությունը, ապա կկարողանա ազատվել ծխախոտի ազդեցությունից:ՀՀ զինված ուժերի ծխախոտազերծման ծրագիրը նախևառաջ բարոյական հարց է»:
«Զարգացման ծրագրերի հայկական կենտրոն» ՀԿ-ի նախագահ Սարգիս Կարապետյանը տեղեկացրեց, որ ապրիլ-մայիս ամիսներին ՀՀ շուրջ 10 զորամասերում անցկացրել են սոցիոլոգիական հարցումներ, բժիշկների, հոգեբանների մասնակցությամբ կազմակերպվել են տեղեկատվական դասընթացներ, զինծառայողներին բաժանվել են հակածխախոտային տեղեկատվությամբ բուկլետներ, զորամասերում տեղադրվել տեղեկատվական ցուցանակներ: Այնուհետև նշեց. «Հասարակության շրջանում դեռ բարձր է ծխող բնակչության թիվը: Մտահոգիչ այս իրավիճակի և առկա միտումների փոփոխությունը պետք է սկսել հասարակության լայն զանգվածների հետ տարվող աշխատանքներից, հատկապես երիտասարդներից»:
ԵՊՀ դասախոս, սոցիոլոգ Հայկ Սահակյանը ներկայացրեց շուրջ 500 զինծառայողների շրջանում իրականացված հարցումների արդյունքները: Նա մասնավորապես ասաց. «Զինծառայողների մեծամասնությունը օգտագործում է ծխախոտ: Հատկանշական է այն, որ ծխողների գերակշռող մասը դեռ դպրոցական տարիներին է սկսել ծխելը: Հարցվածների 67.9 տոկոսը նշել է, թե մինչև զինծառայությունն է սկսել ծխելը և միայն 13 տոկսն է սկսել ծխել զինծառայության ընթացքում: Հարցվածների միայն 29.6 տոկոսը պատասխանել է, որ չի ցանկանում թողնել ծխելը, 34.6 տոկոսը գիտակցում է ծխելու վնասակարությունը և չի կարող այն թողնել, 24.6-ն տոկոսը գիտակցում է և կարող է թողնել ծխելը: Հարցվածների կեսը գտնում է, որ զինծառայության ժամանակ ավելի շատ է սկսել ծխել, քան նախկինում»:
Նշենք նաև, որ հունիս ամսվա ընթացքում նախատեսվում է մասնագետների այցելություն զինծառայողներին, իսկ տարեվերջին զինծառայողների շրջանում նախատեսվում է անցկացնել նոր սոցհարցում:

Դիտվել է՝ 1003

Մեկնաբանություններ